00:00:00

Իսպանիայի բնակիչներին պարտավորեցրել են մայիսի 4-ից հասարակական տրանսպորտում դիմակներ կրել

02:40, 03 մայիս 2020 Աշխարհ

Իսպանիայի բնակիչները, որոնք օգտվում են հասարակական տրանսպորտից, պետք է մայիսի 4-ից պաշտպանական դիմակներ կրեն։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկուշաբթի օրվանից թագավորությունում ուժի մեջ են մտնում կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակման միջոցների որորշ մեղմացումներ։ «Նրանք, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից, պարտավոր կլինեն դիմակներ կրել»,- ասել է Սանչեսը՝ հավելելով, որ երկրի իշխանությունները դիմակներ կմատակարարեն մարդկանց։ Կառավարության ղեկավարը հստակեցրել է, որ մայիսի 4-ից իրենց գործունեությունը կարող են վերականգնել, մասնավորապես, ռեստորանները եւ սրճարանները, որպեսզի առաքման համար ուտելիք պատրաստեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր