00:00:00

«Ռեալ» - «Յուվենտուս». Բուքմեյքերների կարծիքը

15:16, 11 ապրիլ 2018 Սպորտ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կընդունի Թուրինի «Յուվենտուսին»: Bet365 բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Արքայական ակումբին, որի հաղթանակի համար սահմանել է 1.64 գործակից։ Իտալիայի չեմպիոնի հաղթանակը ստացել է 5․25 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.33։ Օրվա մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում ուժերը կչափի իսպանական «Սեւիլիայի» հետ։ Գերմանիայի չեմպիոնի հաղթանակն ունի 1.22 գործակից, «Սեւիլիայինը»՝ 15.00, իսկ ոչ ոքին՝ 7.00։ Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22։45-ին։ Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բավարիան» հաղթել է 2:1 հաշվով, իսկ «Ռեալը» խփել է 3 անպատասխան գոլ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր