00:00:00

Ռուսաստանի ժողովրդական դերասանուհի Տատյանա Վասիլեւայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

00:46, 03 մայիս 2020 Աշխարհ

Դերասանուհի Տատյանա Վասիլեւայի մոտ կորոնավիրուս է հաստատվել, հայտնում է Mash-ը՝ հղում կատարելով հենց դերասանուհուն։ Ավելի վաղ «МК»-ը հայտնել էր, որ Վասիլեւան հեռացել է հիվանդանոցից՝ չսպասելով ԿՏ-ի արդյունքներին, քանի որ վախենում էր, թե իրեն մյուս պացիենտները կվարակեն։ Բժիշկներին դիմելու պատճառ էր հանդիսացել դերասանուհու չդադարող հազը եւ բարձր ջերմությունը։ Այժմ նա իր տանն է գտնվում։ Վասիլեւան նաեւ թերթին հայտնել է, որ ինքը հակաբիոտիկներ է ընդունում, որոնք բժիշկն է նշանակել։ Սակայն եթե դերասանուհու մոտ իսկապես կորոնավիրուս է, ապա հակաբիոտիների օգտագործումը, ինչպես հաստատում են շատ բժիշկներ, անիմաստ է։ Դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Տատյանա Վասիլեւան ծնվել է 1947թ․ փետրվարի 28-ին։ Նա իր ամենահայտնի դերերը խաղացել է «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Ամենահմայիչն ու գրավիչը», «Տեսնել Փարիզն ու մահանալ» ֆիլմերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր