00:00:00

Մերկելը եւ Մակրոնը աջակցել են կորոնավիրուսի դեմ վակցինայի ստեղծման համար միջոցների հանգանակությանը

00:20, 03 մայիս 2020 Աշխարհ

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ու եւս երեք եվրոպական երկրների առաջնորդներ աջակցել են կորոնավիրուսի դեմ մատչելի վակցինայի ստեղծման համար 7,5 մլրդ եվրո հանգանակելու Եվրահանձնաժողովի կոչին։ «Մենք բացահայտ կհատարարենք մեր պարտավորությունների մասին, եւ մենք ուրախ ենք, որ մեզ աջակցում են գործընկերներն ամբողջ աշխարհում»,- Frankfurter Allgemeine Zeitung թերթի համար համատեղ հոդվածում գրել են Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի եւ Նորվեգիայի վարչապետներ Ջուզեպե Կոնտին ու Էռնա Սոիլբերգը։ «Մեր կողմից հավաքված միջոցները աննախադեպ գլոբալ համագործակցություն կգործարկեն գիտնականների եւ կարգավորողների, արդյունաբերության եւ կառավարությունների, միջազգային կազմակերպեությունների, հիմնադրամների եւ առողջապահության համակարգի ներկայացուցիչների միջեւ»,- վստահ են ուղերձի հեղինակները, որոնց միացել են ԵՄ նախագահ Շառլ Միշելը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Եվրահանձնաժողովը մայիսի 4-ին առցանց ռեժիմով գումարում է միջազգային դոնորական համաժողով, որպեսզի հավաքի 7,5 մլրդ գումարի կմախքը, որը կուղղվի COVID-19 ատիպիկ պնեւմոնիայի ախտորոշմանը, կանխարգելմանը եւ բուժմանը։ Նախաձեռնության գլխավոր նպատակը հանրության համար մատչելի վակցինայի մշակումն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր