00:00:00

Աֆրիկայում 1691 մարդ է մահացել կորոնավիրուսից

21:26, 02 մայիս 2020 Աշխարհ

Աֆրիկայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1691-ի, վարակվածների թիվը՝ 40635-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությանը: «Նոր կորոնավիրուսի ավելի քան 40 հազար դեպք է հաստատվել Աֆրիկա մայրցամաքում: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 1600 մարդ»,- ասված է ԱՀԿ հաղորդագրությունում: Աֆրիկայում ամենաշատ թվով դեպքերն արձանարգվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (5951 դեպք), հաջորդը Եգիպտոսն է՝ 5895 դեպքով, հետո Մարոկկոն՝ 4529 դեպք, և Ալժիրում՝ 4154 դեպք: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 417 հազար 609-ը: Մահացածների թիվն անցել է 239 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 088 հազար 817 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր