00:00:00

«Իմ կարծիքը Կարապետյանի կարծիքին համակարծիք կարծիք է» (տեսանյութ)

15:11, 11 ապրիլ 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը տեղյակ չէ, թե երբ է ՀՀԿ-ն որոշում կայացրել, որ Սերժ Սարգսյանին առաջադրելու են որպես առաջին դեմք, ինչպես հայտարարել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդապետյանը: Հարցին, թե իր կարծիքով, ո՞վ պետք է լինի վարչապետի թեկնածուն, Վարդապետյանը պատասխանեց. «Իմ կարծիքը Կարեն Կարապետյանի կարծիքին համակարծիք կարծիք է»։ Նրա խոսքով, Հանրապետական կուսակցությունում մեծ մասը կողմ է, որ Սերժ Սարգսյանը լինի երկրի վարչապետ։ Տաճատ Վարդապետյանը միաժամանակ չի կարծում, որ անփոխարինելի մարդիկ կան: Լրագրողների հետ զրույցում նա սկսեց գովեստի խոսքեր շռայլել Սերժ Սարգսյանի հասցեին: Մանրամասները՝ Irakanum.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=WleR64qxcN4&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր