00:00:00

Լուսնի հսկայական բեկորը աճուրդի է հանվել 2 մլն ֆունտ սթերլինգով

03:59, 02 մայիս 2020 Աշխարհ

Լուսնի՝ 13,5 կգ կշռող բեկորը աճուրդի է հանվել Christie’s աճուրդի տանը 2 մլն ֆունտ սթերլինգով: Այս մասին ասվում է աճուրդի տան կայքում, հաղորդում է Life-ը: NWA 12691 ասուպն ընկել է Երկրի վրա մի քանի հարյուրավոր տարի առաջ: Նման քարեր են ձեւավորվում լուսնային ռեգոլիտի վրա եւ պարունակում են հանքանյութերի համադրություն, որոնք հազվադեպ են հանդիպում կամ բացարձակ չեն հանդիպում Երկրի վրա: Աճուրդի տունը նշում է, որ նմուշը պոկվել է արբանյակից աստղակերպի կամ գիսաստղի հետ բախման հետեւանքով, այն հայտնաբերվել է Հյուսիսային Աֆրիկայում անանուն հետազոտողի կողմից 2 տարի առաջ:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 2 մլն ֆունտ սթերլինգ, այն հասանելի է մասնավոր վաճառքի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր