00:00:00

Սարգսյանի թեկնածությունն ու ԲՀԿ-ի անորոշությունը (տեսանյութ)

14:58, 11 ապրիլ 2018

Առաջիկա օրերին «Ծառուկյան» խմբակցությունը նիստում կորոշի՝ ինչպես քվեարկել վարչապետի թեկնածության քվեարկության ժամանակ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ «Կլինի քննարկում և կկայացվի վերջնական որոշում, և մենք կհրապարակենք մեր որոշման մասին», -ասաց Էնֆիաջյանը։ Հարցին, թե հնարավո՞ր է «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին, այսինքն՝ Սերժ Սարգսյանին, էնֆիաջյանը պատասխանեց. «Հնարավոր է, հնարավոր չէ... եկեք զերծ մնանք վերացական ձևակերպումներից։ Վստահաբար ԲՀԿ-ն և «Ծառուկյան» խմբակցությունը միշտ սկզբունքային դիրքորոշմամբ է հանդես եկել։ Որևիցե հարց մեզ համար ինքնանպատակ չէ»։ Այլ մանրամասներ՝ Irakanum.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=YtGfbzr9X1Y&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր