00:00:00

Նյու Յորքում բոլոր դպրոցները փակ կմնան մինչեւ ուսումնական տարվա վերջ. Նահանգապետ

02:35, 02 մայիս 2020 Աշխարհ

Նյու Յորքում բոլոր դպրոցներն ու քոլեջները փակ կմնան մինչեւ ուսումնական տարվա վերջ, հայտարարել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, հաղորդում է Associated Press-ը; Հրամանը վերաբերում է 4.2 մլն դպրոցականներին եւ պետք է տեւեր մինչեւ մայիսի 15-ը: Կուոմոյի խոսքով՝ այժմ պարզապես չափազանց ռիսկային է բացել դպրոցները, երբ ամեն օր հիվանդանոց է տեղափոխվում նոր տիպի կորոնավիրուսով վարակված հազար մարդ: «Մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին: Յուրաքանչյուր ծնող եւ քաղաքացի զգում է դա»,-հայտարարել է նահանգապետը: Որոշումն այն մասին՝ արժե՞ արդյոք թույլ տալ ամառային դպրոցները, կհետաձգվի մինչեւ մայիսի վերջ, նշել է նա: Ընդ որում՝ Կուոմոն նշել է, որ յուրաքանչյուր շրջան առանձին պետք է ներկայացնի դպրոցներում դասերը վերականգնելու թույլտվության մասին ծրագիրը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր