00:00:00

Կոչ Ազգային ժողովին

14:30, 11 ապրիլ 2018

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը  
  • Նպատակ ունենալով նպաստել կոռուպցիայից զերծ Հայաստանի ստեղծումը,
  • Առաջնային համարելով կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման ձևավորումը, քամահրանքի և ատելության միջավայրի ստեղծումը,
  • Նկատի ունենալով հասարակության մեջ կոռուպցիայի՝ որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավորումը և արմատավորումը,
  • Ընդգծելով հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորումը,
  • Կարևորելով հակակոռուպցիոն օրենքների, այդ թվում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի ընդունումն ու կյանքի կոչումը,
  հայտարարում է   ՀՀ Ազգային Ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության, այդ թվում այդ նպատակով ձևավորվելիք մրցութային խորհրդի կազմավորման և գործունեության նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու մասին։   Կոչ է անում   ա) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային խորհուրդ կազմավորող Սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի ղեկավարներին - մրցութային խորհրդի իրենց ներկայացուցչի ընտրությունն իրականացնել նախապես սահմանված և հրապարակված չափանիշների հիման վրա, որոնք կներառեն, սակայն չեն սահմանափակվի հետևյալ չափանիշներով` հանրության կողմից ճանաչելիություն, բարոյական բարձր նկարագիր, հակակոռուպցիոն ոլորտում փորձառություն, - մրցութային խորհրդի իրենց ներկայացուցչի ընտրությունը իրականացնել մրցութային հիմունքներով` բաց և հրապարակային ընթացակարգի հիման վրա, - առաջիկա օրերերին հանդիպել Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հետ՝ վերը նշված հանձնառությունները քննարկելու և իրականացնելու նպատակով:   բ) ՀՀ Ազգային Ժողովին.
  • ստեղծել համապատասխան պայմաններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային հանձնաժողովի կազմավորման և գործունեության ամբողջ գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովման, ինչպես նաև հասարակության կողմից մշտադիտարկման համար:
  գ) Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին.  
  • Մշտադիտարկել և լուսաբանել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի կազմավորման և դրա կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության ողջ գործընթացը:
  Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր