00:00:00

ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելուն

14:10, 11 ապրիլ 2018

Երեկ խորհրդարանը քննարկեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Այսօր արդեն ԱԺ-ն միաձայն 95 ձայնով կողմ քվեարկեց համաձայնագրին: Հիշեցնենք, որ փաստաթուղթը կանոնակարգում է երկկողմ քաղաքական, տնտեսական, առևտրային հարաբերությունները, խրախուսում դրանց շարունակականությունը: Խոսվում է Եվրամիություն-Հայաստան ընդհանուր սկզբունքների, կազմակերպված հանցագործության ու կոռուպցիայի դեմ պայքարի, էներգետիկայի և տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության, գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության սկզբունքների և ծրագրերի մասին: Առանձին և հստակ մաս է հատկացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման հարցին. համաձայնագիրը վերահաստատում է Եվրամիության հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և իրավահավասարության, տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Համաձայնագրով նաև նախատեսվում է ՀՀ օրենսդրության համապատասխանեցում ԵՄ օրենսդրությանը: Կուժեղացվի խորհրդարանական վերահսկողությունը տարբեր ոլորտներում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ԵՄ անդամ երկրների հետ ստեղծել խորհրդարանական գործընկերության կոմիտե, որը գործելու է նոր ձևաչափով և ունենալու է ենթակոմիտեներ: Հայկական կողմն ակնկալում է, որ մոտ ժամանակներս Եվրամիության կողմից Հայաստանին կտրամադրվի վիզաների ազատականացման մեկնարկի գործողության ծրագիրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր