Երեխաները նույնպես կարող են վարակվել կորոնավիրուսով, բայց դեռ հայտնի չէ, կարող են արդյոք նրանք վարակի փոխանցող լինել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ ԱՀԿ պատվաստման հարցերով փորձագետների եվրոպական տեխնիկական խորհրդատվական խմբի նախագահ Ադամ Ֆինին հղումով:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ հայտնի է, որ երեխաները հիվանդանում են վիրուսի թեթև ձևով:
Նա նշել է, որ Նիդեռլանդների և Ավստրալիայի փորձագետները արձանագրել են, որ երեխաները ավելի հազվադեպ են վարակվում, քան մեծահասակները: