Աշխարհը չի կարողանա խուսափել կորոնավիրուսի երկրորդ ալիքից, գրում է ՏԱՍՍ-ը՝ Ռուսաստանում ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչին հղումով:
«Սա բացարձակապես նոր վիրուս է, և դրա դեմ իմունիտետ ունի բնակչության շատ փոքր հատվածը: Այնպես որ, մինչ այն պահը, երբ արդեն ստեղծված կլինեն հատուկ կանխարգելիչ միջոցներ, պատվաստանյութ, մենք չենք կարող ասել, որ ի վիճակի ենք կանխել երկրորդ ալիքը»,- ասել է Վույնովիչը: