Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, որը հաղորդել է իր կորոնավիրուսով վարակված լինելու մասին, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում խնդրանքով դիմել է ռուսաստանցիներին:
Միշուստինը կոչ է արել յուրաքանչյուր քաղաքացու շատ լուրջ վերաբերվել վարակին և դրա տարածմանն ամբողջ երկրում: Նրա խոսքով, ներկայումս յուրաքանչյուր մարդու վարքագծից է կախված բոլորի հնարավորինս շուտ նորմալ կյանքի վերադառնալու հնարավորությունը:
Կառավարության ղեկավարը խոստովանել է, որ հավատում է կորոնավիրուսի դեմ հաղթանակին և խոստացել է, որ կառավարությունը դրա համար կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը: