00:00:00

Հեռացող նախարարների թվում է նաեւ Արծվիկ Մինասյանը. Արամայիս Գրիգորյանը վերադառնո՞ւմ է. «Ժամանակ»

13:56, 11 ապրիլ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ կառավարության հրաժարականից ու վարչապետի փոփոխությունից հետո որոշ նախարարներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: Շրջանառվում են առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի, էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանի անունները: Մեզ հասած տեղեկություններով՝ գնացող նախարարների թվում է նաեւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Այս ամիսներին նրա պաշտոնավարումից դժգոհություններ կան, նա ոլորտին չի տիրապետում: Նախարարությունում շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է նորից վերադառնա Արամայիս Գրիգորյանը, թեեւ այդ պորտֆելը կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանն է պատկանում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր