00:00:00

Արմեն Սարգսյանի նստավայրում խառը իրավիճակ է, իսկ թիմում՝ սպասողական վիճակ. «Հրապարակ»

13:47, 11 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանի թիմում սպասողական վիճակ է, երեկ նրա 2-րդ աշխատանքային օրն էր, սակայն որևէ նշանակում չեղավ: ՀՀ 4-րդ նախագահի մոտ շարունակում են աշխատել Սերժ Սարգսյանից ժառանգություն մնացած քաղծառայողները, որոնք դեռ չեն ազատվել աշխատանքից: Հայեցողական պաշտոնների մասով, թերևս, հստակություն կլինի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, նախագահի աշխատակազմի ղեկավարը դեռ Արմեն Գևորգյանն է, խոսնակ չունի, խորհրդականներ՝ ևս: Ի դեպ, նախօրեին նախագահի նոր նստավայր էին այցելել լրագրողներ, ովքեր զարմացած պատմում էին, թե ինչ խառը իրավիճակ է, պահակակետում անգամ չեն կողմնորոշվում՝ անձնագի՞ր վերցնեն, հեռախո՞ս, թե՞ բեյջ: Նախօրեին էլ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին, ինչը հայ լրագրողներին հանդիպելուց առաջ հատկանշական քայլ է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր