Չիկագոյի համալսարանի մի խումբ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ հիբրիդային նյութերից պատրաստված դիմակներն ավելի լավ կպաշտպանեն կորոնավիրուսի ներթափանցումից, քան միայն մեկ գործվածքից պատրաստվածները, հաղորդվում է ACS Publications կայքում:
Նշվում է, որ բամբակից, մետաքսից կամ շիֆոնից պատրաստված դիմակները թույլ են տալիս 10 նանոմետրից մինչև 10 միկրոմետր մասնիկների ներթափանցում: Պարզվել է, որ վարակի ներթափանցման դեմ ամենաարդյունավետը բամբակի, շիֆոնի և բնական մետաքսի համադրությունն է: Նման գործվածքներից պատրաստված դիմակը ֆիլտրում է մասնիկների 80-99%-ը: