00:00:00

Կորոնավիրուսի պանդեմիան ցույց է տվել, որ արհեստական ինտելեկտի շուրջ աղմուկը խիստ չափազանցված է

04:26, 30 ապրիլ 2020 Աշխարհ

Աշխարհը բախվել է առողջապահության ոլորտում ամենամեծ ճգնաժամի հետ, եւ արհեստական ինտելեկտը կարեւոր դեր չի խաղում, հաղորդում է CNBC-ը: ԱԻ հայտնի լաբորատորիաները, ինչպես օրինակ՝ DeepMind, OpenAI, Facebook AI Research եւ Microsoft, այս ամբողջ ընթացքում նախընտրել են լռել: «Զարմանալի է, որքան լուռ են: Այս պանդեմիան ցույց տվեց, որ ԱԻ շուրջ աղմուկը խիստ չափազանցված է»,-ասել է Նիլ Լորենսը՝ Amazon Cambridge-ում մեքենայական ուսուցման հարցով նախկին տնօրենը: Նրա խոսքով՝ ԱԻ շատ օգտակար ծրագրեր կան: Մարտին DeepMind-ը հայտարարել է, որ օգտագործել է մեքենայական ուսուցման տեխնիկա «ազատ մոդելավորում» անվանմամբ: Այդ պանդեմիայում ԱԻ դերը, հավանաբար, ավելի մանրամասն կլինի: «ԱԻ-ն ուսուցանվում է տվյալների մեծ ծավալով»,-ասել է Amazon Alexa-ում աշխատող մեքենայական ուսուցման հարցով խորհրդական Քեթրին Բրեսլինը: Անցած շաբաթ Facebook AI-ն հայտարարել է ԱՄՆ-ում գիտնականների հետ գործնական հարաբերությունների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր