00:00:00

Կառավարությունում արմատական փոփոխություններ կլինեն տարեվերջին. ո՞վ է գնալու․ «Ժողովուրդ»

13:19, 11 ապրիլ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ իշխող ՀՀԿ-ն պաշտոնապես դեռ չի որոշել, սակայն այլեւս որեւէ կասկած չկա՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ, ՀՀ վարչապետի՝ նոր Սահմանադրությամբ պետության փաստացի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը չի պատրաստվելու կառավարության կազմում լուրջ փոփոխություններ իրականացնել: Միայն նշանակվելու են փոխվարչապետներ, ընդ որում՝ առաջին փոխվարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը: Իսկ նախարարները շարունակելու են պահպանել իրենց պորտֆելները: Սակայն սա մինչեւ տարեվերջ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը կառավարության կազմում արմատական փոփոխություններ պատրաստվում է անել արդեն տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, երբ վերջնականապես հարմարված լինի նոր պաշտոնին: Մեր աղբյուրները պնդում են, որ միայն Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարող է չշարունակել հետագա պաշտոնավարումը. նա տարեսկզբին հրաժարական էր ներկայացրել, բայց հետո հրաժարականը ետ վերցրեց: Չնայած հավանական է, որ նա որոշի «դիմանալ» մինչեւ տարեվերջ եւ այդ ժամանակ ազատ արձակվի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր