Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Գեբրեյեսուսն այսօրվա առցանց ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտնեց, որ իրենց կանխատեսումը դեռ երկու ամիս առաջ այն էր, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պատրաստ է լինելու 12-18 ամսում։ Նա նշեց, որ դրանից անցել է 2 ամիս։
Ըստ Գեբրեյեսուսի՝ ստացվում է, որ իրենց կանխատեսմամբ՝ պատվաստանյութը կհայտնվի 10-16 ամսում։ Բայց ԱՀԿ ղեկավարը հատուկ ուշադրություն հրավիրեց քաղաքական հարցի վրա․ իրենց նպատակն է, որ հայտնվող պատվաստանյութը հասանելի լինի բոլոր երկրներին։ Գեբրեյեսուսը ողջունեց Եվրոպական միության նախաձեռնությունը, որն ուզում է հենց այդպիսի պայմանավորվածության հասնել։ Բայց ԱՀԿ ղեկավարն էլ նշեց, որ դա բարդ խնդիր է։