00:00:00

Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 11-ը

04:09, 29 ապրիլ 2020 Աշխարհ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրամանագիր է ստորագրել ինքնամեկուսացման ռեժիմը մինչև մայիսի 11-ը երկարաձգելու մասին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: «Որքան էլ դժվար լինի նման որոշում կայացնելը, այսօր ստորագրել եմ հրամանագիրը, որով մինչև մայիսի 11-ը երկարաձգվում են Մոսկվայում գործող բոլոր սահմանափակումները»,- ասվում է քաղաքապետի հաղորդագրության մեջ: Վերջինս նշել է, որ կարանտինի չեղարկումը «անպատասխանատու որոշում կլիներ, որը հետագայում կհանգեցներ հիվանդների և մահացածների թվի մեծացմանը»: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվել է 48 000 մարդ, մահացել՝ 479-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր