00:00:00

ԵՄ երկրները ներքին սահմանաները ծայրահեղ զգուշավորությամբ կբացեն

03:46, 29 ապրիլ 2020 Աշխարհ

Եվրամիության երկրները ծայրահեղ զգուշավորությամբ կբացեն ԵՄ ներքին սահմանները, որ փակվել են SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար։ Ներկայում Եվրամիությունում նախագահող Խորվաթիայի ներքին գործերի նախարար Դավոր Բոժինովիչի խոսքերով՝ ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները միաձայն պաշտպանում են այն փաստը, որ ներքին սահմանները բացելիս պետք է գործել նույնքան զգույշ, որքան արտաքին սահմանների հնարավոր բացման դեպքում, հայտնում է DW-ն: Բոժինովիչը ընդգծել է, որ ԵՄ 27 անդամ-պետությունները մտադիր են հակավիրուսային միջոցառումները միմյանց հետ սերտ համագործակցությամբ թուլացնել, որպեսզի կանխվի վարակի երկրորդ ալիքը: «Սահմանափակումները կթուլացվեն ժամանակի ընթացքում, առաջին հերթին վիրուսի տարածման համեմատաբար ցածր ռիսկ ունեցող ոլորտներում»,- ասել է Խորվաթիայի նախարարը: ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը նույնպես ասել է, որ սահմանային հսկողությունը չպետք է միանգամից վերացվի, այլ միայն փուլերով: Կորոնավիրուսի շուրջ ստեղծված ճգնաժամի հետ կապված՝ շատ երկրներ վերսկսել են սահմանային վերահսկողությունը Շենգենյան գոտու ներսում, որի մեջ մտնում են եվրոպական 26 պետություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր