00:00:00

Ոչ օրիգինալ էկրանները հնարավոր է չաշխատեն iPhone-ի վրա

04:10, 11 ապրիլ 2018 Ժամանց

Անցյալ տարի iPhone 7-ի սեփականատերերի մոտ առաջացել էր տարօրինակ խնդիր: Ոչ պաշտոնական վերանորոգման սրահներում դիսփլեյը փոխելուց հետո՝ սմարթֆոնը սկսում էր չաշխատել: Բողոքի ալիքից հետո Apple -ը` թարմացնելով iOS-ը, լուծեց առաջացած խնդիրը: 2016 թվականին նման խնդիր ունեցան նաեւ այն մարդիկ, ովքեր փոխեցին իրենց iPhone -ի home ստեղնը, ոչ օրիգինալով: Այս մասին հայտնում է popmech.ru -ն: Այդ ժամանակ Apple-ը նորից ներողություն խնդրեց, եւ վերացրեց խնդիրը նոր թարմացումով, սակայն դա արդեն 2-րդ նման դեպքն էր: Ստացվում է, որ ցանկության դեպքում կազմակերպությունը կարող է արգելափակել սարքերի աշխատանքը, որոնք վերանորոգվել են ոչ պաշտոնական սպասարկման կետերում: iOS 11.3-ում հայտնաբերվել է գործառույթ, որը թույլ է տալիս արգելափակել էկրանի աշխատանքը, ոչ պաշտոնական սրահներում վերանորոգման դեպքում: Injured Gadgets-ի տնօրեն Ակշայ Կրիպալանին բողոքել է, որ iOS 11.3 թարմացումից հետո շատ iPhone 8-եր, որոնց էկրանները նրանք փոխել են, սկսեցին չաշխատել, սակայն դրանից առաջ ամեն ինչ նորմալ էր: Հավանաբար խնդրի պատճառ կարող է լինել չիպը, որը տեղադրված է սմարթֆոնի դիսփլեյի մեջ: iPhone-ի համար դետալներ մատակարարողները գիտեն խնդրի մասին եւ աշխատում են դրա լուծման վրա, իսկ Apple-ը խորհուրդ է տալիս դիմել միայն պաշտոնական վերանորոգման կետեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր