00:00:00

Վթար Եղեգնաձորում

04:01, 11 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 10-ին, ժամը 16:06-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի դատարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Անդրանիկ եւ Միկոյան փողոցները հատող խաչմերուկում բախվել են «Opel Astra» մակնիշի 34 NL 735 պետհամարանիշի (վարորդ՝ 1981 թ. Ա. Ս.) եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 18 OO 118 պետհամարանիշի (վարորդ՝ 1957 թ. Գ. Մ.) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Opel Astra»-ի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր