00:00:00

«Ռոսպոտրեբնադզոր»-ը COVID-19-ով վարակման դեպքերի պայթուցիկ աճ չի նկատում ԵԱՏՄ երկրներում

18:40, 28 ապրիլ 2020 Աշխարհ

Եվրասիական տարածքում կորոնավիրուսով վարակման դեպքերի պայթուցիկ աճ ներկայումս չի նկատվում, երեքշաբթի հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը: «Չնայած նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ կապված սուր իրավիճակի պահպանմանն աշխարհում` այս պահի դրությամբ եվրասիական տարածքում դեպքերի մակարդակի պայթուցիկ աճ չի նկատվում: ԵԱՏՄ անդամ երկրներում եւ Ուզբեկստանում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը չի գերազանցում 90 հազարը»,- նշվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Գերատեսչությունում նշել են, որ մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածքում կորոնավիրուսի եւ այլ վարակների տարածման կանխմանն ուղղված համապարփակ ծրագիր կհամաձայնեցվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր