00:00:00

1 օրում՝ վարակման 6411 նոր դեպք․ ՌԴ-ն կորոնավիրուսի վարակակիրների թվով առաջ է անցել Իրանից

16:45, 28 ապրիլ 2020 Աշխարհ

Ռուսաստանի 83 մարզում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն անվելացել է 6411-ով՝ հասնելով 93 558-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։ Վարակակիրների ցուցանիշով Ռուսաստանը գերազանցել է Իրանին, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 91 472 դեպք։ Շտաբից հայտնել են նաև, որ  609 (40,7%) նոր վարակակրի մոտ հիվանդությունը համարվում է ակտիվ փուլում, սակայն այն որևէ ախտանշանով չի արտահայտվում։ Նախօրեին մահվան դեպքերի թիվն ավելացել է 70-ով՝ ընդհանուր հասնելով 867-ի։ Նշենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսային համավարկից ամենաշատ տուժած երկրների տասնյակում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր