00:00:00

Կշրջափակեն ՀՀԿ-ի շենքը

02:02, 11 ապրիլ 2018

Սերժ Սարգյանի վարչապետության դեմ պայքարող«Հանուն Հայաստան պետության»ճակատն այսօր իրազեկման երթ է անցկացրել՝ Աջափնյակ թաղամասից քայլելով Ազատության հրապարակ: Հրապարակում ճակատի անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ վաղը երթը մեկնարկելու է Շենգավիթ վարչական շրջանի մետրոյի մոտից։ «Վաղը ՀՀԿ-ն նիստ է անելու՝ որոշելու, թե ով է վարչապետի թեկնածուն։ Իհարկե դա մեզ հայտնի է, այնպես չէ, որ անակնկալի ենք գալու, բայց այսպիսի առաջարկ ունենք, վաղը շրջափակենք ՀՀԿ-ի շենքը։ Խնդրում ենք՝ մասնակցեք երթին: Մենք հիմա տարբեր ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ այս մասին խոսելու ենք, ու հուսով ենք, որ բոլորը կմիանան, ու մենք վաղը ՀՀԿ-ականներին կասենք մեր ասելիքը հենց իրենց շենքի մոտ»,-հայտարարել է Սանասարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր