00:00:00

«Գահերի խաղ» Հայաստանում և Ադրբեջանում. Euractiv

01:57, 11 ապրիլ 2018

Եվրոպական Euractiv պարբերականում հրապարակվել է բուլղարացի լրագրող Գեորգի Գոտևի հոդվածը, որում լրագրողը խոսում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների համեմատության ու երկու երկրների նախագահների իշխանավարման հավանական շարունակության մասին: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարին հայտարարեց նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, դրանք նշանակվեցին ապրիլի 11-ին: Ոչ ոք կասկած չունի, որ Ալիևը ևս մեկ ժամկետով կվերընտրվի: Իսկ ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. սահմանադրական փոփոխություններ մտցրեց՝ վարչապետի լիազորությունների ընդլայնման մասին, և, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի այդ պաշտոնը հաջորդ շաբաթ»,- գրում է Գոտևը: Պարբերականը նշում է, որ Ալիևը պաշտոնում մնալու իր ցանկությունը քողարկում է Հայաստանի հետ փխրուն հարաբերություններում անկանխատեսելիությունից խուսափելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր