00:00:00

Եթե Միքայել Մինասյանն է լինելու, ավելի լավ ու հեշտ կլինի իշխանափոխությունը. Փաշինյան

01:41, 11 ապրիլ 2018

«Եթե վերջին պահին Սերժ Սարգսյանը որոշի չառաջադրվել ու առաջադրվի Միքայել Մինասյանի թեկնածությունը, մնալո՞ւ եք փողոցում»,- ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, դիմելով «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանին, հարցրել է օգտատերերից մեկը: «Էդքան միամի՞տ եք, մտածում եք՝ կարող է Սերժ Սարգսյանը չառաջադրվե՞լ... Եթե Միքայել Մինասյանն է լինելու, ավելի լավ ու հեշտ կլինի իշխանափոխությունը: ՀՀԿ-ի ներսում մեծ պայթյուն կառաջանա: Ո՞ւրա ա տենց մի բան լինի ու նրա թեկնածությունն առաջադրվի, ՀՀԿ-ի կեսը կվազի Ազատության հրապարակ, դեմները չեն կարա առնել նույնիսկ ոստիկանական պատնեշներով»,- հավելել է ընդդիմադիր գործիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր