Ըստ Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2,995,152-ի, մահացել է 207,008 մարդ, ապաքինվել՝ 881,510-ը։
Ներկայում աշխարհում կա 1,906,634 ակտիվ դեպք։ Պացիենտներից 57,606-ի (3%) վիճակը գնահատվում է ծանր։
ԱՄՆ-ը շարունակում է վարակման և մահվան դեպքերի թվով մնալ առաջատարի դիրքում։ Երկրում մինչ օրս գրանցվել է վարակման 987,322 և մահվան 55,415 դեպք։