00:00:00

Հ. Նաղդալյանն է նորածիներին թուրքական արտադրության հագուստ բաժանել (լուսանկար)

01:26, 11 ապրիլ 2018

Irakanum.am-ն արդեն ներկայացրել էր  ֆեյսբուքյան օգտատեր  Լիկա Թումանյանի գրառումը: «Ընկերուհիս ապրիլի 7-ին բալիկ է ունցել: Շենգավիթում: Հանրապետական կուսակցությունն էլ նվեր է արել այդ օրը ծննդաբերած բոլոր կանանց: Լավ նախաձեռնություն է, բարի: Բայց նվերի ծագումնաբանությունը …ոնց ասեմ , որ մեղմ լինի…սիրուն չի: Ոչ հայեցի է, ոչ էլ հայրենասիրական: Ոչ վայել է, ոչ էլ հարիր: Գոնե պիտակը պոկեիք,…»,- գրել էր Լիկա Թումանյանը: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ թուրքական ծագմամբ եւ ՀՀԿ տարբերանշանը փակցված նվերները ապրիլի 7-ին Երեւանում լույս աշխարհ եկած նորածիներին նվիրել է ՀՀԿ կանանց խորհուրդը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: ՀՀԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված մամլո հաղորդագրությունում նշված է, որ ավանդաբար կանանց միամսյակի ամենանվիրական օրը՝ապրիլի 7-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները այցելում են ծննդատներ, շնորհավորում մայրացած կանանց՝ տոնի և երեխայի ծննդի կապակցությամբ: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ՝ ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ` Ռ. Մուրադյանը, Ն. Նահապետյանը, Գ. Անտոնյանը, Ջ. Բաղդասարյանը և Ս. Բեգլարյանը, ՀՀԿ տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների անդամները այցելել են Հաաստանի բոլոր՝ 64 ծննդատները և շնորհավորել  այդ օրերին մայրացած կանանց՝ ողջունելով և նվերներ հանձնելով: Ըստ հաղորդագրության իրենց բարեմաղթանքներում ՀՀԿ կանանց խորհրդի անդամները մայրացած հայ կանանց ցանկացել են, որ սերունդները ապրեն խաղաղ պայմաններում, անամպ երկնքի տակ, որ երեխաների մանկությունը լինի անհոգ և երջանիկ, Հայաստանը  անվտանգ լինի, խաղաղ և ստեղծագործ զարգացում ունենա և առաջ ընթանա: Իսկապես Հերմինե Նաղդալյանի տարած թուրքական արտադրության հագուստն ու խաղաղ պայմաններում ապրելու մաղթանքը միմյանց  լրիվ «փոխլրացնում» են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր