00:00:00

Իրանը կբաժանվի տարբեր գոտիների՝ կորոնավիրուսի տարածման համապատասխան

22:30, 26 ապրիլ 2020 Աշխարհ

Իրանը կբաժանվի տարբեր գոտիների՝ կորոնավիրուսի տարածման համապատասխան։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Mehr-ը։ Նրա խոսքով՝ առողջապահության նախարարությունը կիրազեկի մարդկանց այդ շրջանների մասին։ Ներկայում ավելի քան 100 շրջան գտնվում է սպիտակ գոտում, նրանց կրոնական օբյեկտները կարող են կրկին բացվել Առողջապահության նախարարության թույլտվությամբ եւ առողջության պահպանման շուրջ որոշակի խորհուրդներ պահնելու պայմանով։ Ռոհանին առաջիկայում սպիտակ գոտիների ընդյալնման հույս է հայտնել։ Նշելով մետրոյում եւ ավտոբուսներում ծանրաբեռնված ժամերին սոցիալական հեռավորությունը պահպանելու շուրջ վերահսկողության անհնարինության մասին՝ Ռոհանին ասել է, որ որոշում է կայացվել հասարակական տրանսպորտում դիմակներ եւ ձեռնոցներ պարտադիր կրելու մասին՝ հավելելով, որ ներքին գործերի նախարարությունը կհայտնի հետագայում մանրամասները։ Նա նշել է, որ « ձեռնարկությունների բացումը չպետք է հանգեցնի սխալ մեկնաբանության այն մասին, որ կորոնավիրուսը չեզոքացված է»։ «Մենք չենք կարող ասել, երբ բռնկումը կավարտվի»,-հավելել է Ռոհանին՝ նշելով, որ դեռեւս չկա այդ հիվանդության դեմ հաստատված պատվաստանյութ կամ դեղամիջոց։ «COVID-19-ը հաղթահարելու միակ միջոցը սոցիալական հեռավորության եւ առողջությունը պահպանելու միջոցների մասին հիշելն է, սեփական առողջության մասին հոգ տանելն ու այդ միջոցները պահպանելը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր