00:00:00

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 6361 դեպք է գրանցվել

22:10, 26 ապրիլ 2020 Աշխարհ

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության 83 սուբյեկտներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6361 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին: Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում` 2971 դեպք, Մոսկվայի շրջանում` 576, Նիժնի Նովգորոդի շրջանում` 153, Սանկտ-Պետերբուրգում` 151 և Մուրմանսկի շրջանում` 105 դեպք: Հստակեցվում է, որ վարակվածներից 2920-ը առանց ախտանիշների են, նրանք վարակվել են շփման հետևանքով: Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 66 մարդ: Այսպիսով, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 80 949-ի, 747 մարդ մահացել է, 6767-ը` առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր