Իսպանիայի բնակիչները մայիսի 2-ից կարող են դուրս գալ փողոց՝ զբոսնելու և սպորտով զբաղվելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով երկրի վարչապետ Պեդրո Սանչեսին:
«Եթե համավարակը զարգանա դրական ելքով, ինչպես այժմ, ապա մայիսի 2-ից կթույլատրվի դուրս գալ` սպորտով զբաղվելու և այն մարդկանց հետ զբոսնելու համար, որոնց հետ մենք ապրում ենք»,- ասել է Սանչեսը:
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 200 հազար, մահացել գրեթե 23 հազար մարդ: