00:00:00

Պուտինը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ պահպանելով հայկական անձնագիրը, կարող եք Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ

17:39, 26 ապրիլ 2020 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել՝ պարզեցնելով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում:
Ըստ օրենքի, Ռուսաստանի տարածքում մշտապես բնակվող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք այլևս կարիք չունեն հաստատելու, որ նրանք հրաժարվել են մյուս պետության քաղաքացիությունից:
Մարդկանց համար, որոնք ծնվել են ԽՍՀՄ-ում և բնակվում են նրա նախկին հանրապետություններում, բայց դրանց քաղաքացիություն չեն ստացել, վերացվում է մինչև դիմում ներկայացնելը Ռուսաստանում պարտադիր երեք տարի բնակվելու և եկամտի օրինական աղբյուրի հաստատման պահանջը: Նույնը կտարածվի նաև Ռուսաստանի քաղաքացիների օտարերկրացի կողակիցների վրա, որոնք բնակվում են Ռուսաստանում և ընդհանուր երեխաներ ունեն, ինչպես նաև օտարերկրացիների վրա, որոնց ծնողներից մեկը Ռուսաստանի քաղաքացիություն ունի և բնակվում է Ռուսաստանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր