00:00:00

Իսրայելի առողջապահության նախարարը հայտարարել է իր հրաժարականի մասին

04:35, 26 ապրիլ 2020 Աշխարհ

Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանը հայտարարել է իր հրաժարականի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով իսրայելական հեռուստատեսության «13» ալիքին։ «Առողջապահության նախարար Յակով Լիցմանը շաբաթ օրը վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ իր պաշտոնից եւ խնդրում է բնակարանային շինարարության նախարարի պաշտոնը»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Լրագրողները նշում են, որ նախարարը լուրջ քննադատությունների է արժանացել՝ կապված Իսրայելում կորոնավիրուսի համավարակի ընթացքում գերատեսչության քաղաքականության հետ։ Նա ինքը վարակվել է COVID-19-ով եւ հիվանդությունն առանց բարդությունների է տարել։ Հաղորդվում է նաեւ, որ առողջապահության նախարարի պաշտոնից Լիցմանի հրաժարականի մասին որոշ ժամանակ առաջ խնդրել է վարչապետ Նեթանյահուն։ 120 տեղանոց Քնեսեթում 8 պատգամավորական տեղ զբաղեցնող «Յաադուտ Ա-տորա» կուսակցությունը, որը ղեկավարվում է Լիցմանի կողմից, երկար տարիներ ներգրավված է Բենիամին Նեթանյահուի ղեկավարած կառավությունների կազմում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր