Բեռլինի Ռոզա Լյուքսեմբուրգի հրապարակում՝ «Ֆոլկսբյունե» թատրոնի հարևանությամբ, մայրաքաղաքի մի քանի հարյուր բնակիչներ հավաքվել են՝ բողոքելու կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանափակումների դեմ:
Ոստիկանությունը փորձում է կանխել նոր մասնակիցների մուտքը հավաքատեղի: Իրավապահները բարձրախոսների օգնությամբ ներկաներին հորդորում են ցրվել, քանի որ ըստ ժամանակավոր կանոնների՝ այդպիսի հանդիպումներն արգելվում են համավարակի ժամանակ: