00:00:00

ՌԴ Պետդումայի երկու պատգամավորներ հայտնել են կորոնավիրուսով վարակվելու մասին

01:02, 26 ապրիլ 2020 Աշխարհ

ՌԴ Կոմունիստական Կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Դմիտրի Նովիկովը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին պատգամավորը հայտնել է РБК-ին։ «Ավաղ, իմ վարակվելու տեղեկատվությունը ճիշտ է, քանի որ կա թեսթ, որը վկայում է այդ մասին, եւ կա երկկողմանի վիրուսային թոքաբորբի ցուցումներ», - ասել է Նովիկովը՝ հավելելով, որ իր ինքնազգացողությունը լավ է։ «Ջերմաստիճանի տատանումներ կային, սակայն, ընդհանուր առմամբ, ոչ մի սարսափելի բան»,- իր վիճակի մասին ասել է նա։ Պատգամավորն նշել է, որ չգիտի, թե ումից կարող էր վարակվել: Նովիկովը նաեւ հավելել է, որ վերջերս ինքը սերտորեն չի առնչվել գործընկերներից ոչ մեկի հետ, եւ չի մասնակցել Պետդումայի վերջին նիստին: Սա երկրորդ պատգամավորն է, որի մոտ հաստատվել է COVID-19-ով վարակումը: Շաբաթ օրը ավելի վաղ հայտնի էր դարձել ՌԴ Կոմկուսից մեկ այլ պատգամավորի՝ Լեոնիդ Կալաշնիկովի հիվանդության մասին: Նրա մոտ եւս երկկողմանի թոքաբորբ կա: Ինչպես պատմել է Կալաշնիկովը, սկզբում վարակը հայտնաբերվել է իր վարորդի մոտ, որից հետո պատգամավորը մեկուսացվել է: Նրա ախտանիշներն ի հայտ են եկել երկուշաբթի օրը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր