00:00:00

Գերմանիայի տնտեսությունը ծանր ռեցեսիայի մեջ է մտնում. փորձագետներ

15:27, 25 ապրիլ 2020 Աշխարհ

Գերմանական բիզնեսի ներկայացուցիչները խիստ հոռետեսորեն են գնահատում երկրի տնտեսական զարգացման հեռանկարները։ Գերմանիայում գործարար ակտիվության ինդեքսն ապրիլին նվազել է 11,6 կետով՝ հասնելով պատմականորեն ցածր մակարդակի՝ մինչև 74,3 կետի, գրում է Korrespondent.net-ը։
Սա արձանագրված ամենամեծ անկումն է, հայտարարել է Մյունխենի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտը, որը կազմել է ցուցանիշը։ Ինստիտուտի նախագահ Կլեմենս Ֆուստը հայտարարել է ընկերությունների բարձրագույն ղեկավարության շրջանում «աղետալի տրամադրությունների» մասին։
Այդ մասին են վկայում նաև աշխատանքի շուկայի ուսումնասիրության Նյուրնբերգի ինստիտուտի տվյալները։ Ինստիտուտի կանխատեսման համաձայն՝ Գերմանիայի տնտեսությանն այս տարի 8,4 տոկոսով անկում է սպասվում, ինչը որոշակի պահի կհանգեցնի գործազրկության թվի աճին, որոնց թիվը կկազմի մինչև 3 մլն։ Կրճատված աշխատանքային օրվա անցած աշխատողների թիվը մեկ տարում միջինը կբարձրանա մինչև 2,5 միլիոն, որը զգալիորեն գերազանցում է 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամի ժամանակաշրջանի ցուցանիշը: «Գերմանիայի տնտեսությունն ամենածանր ռեցեսիայի մեջ է մտնում հետպատերազմյան պատմության ընթացքում», - ասված է հետազոտական ինստիտուտի զեկույցում: Tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր