00:00:00

Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին․ Ջասթին Թրյուդո

23:23, 24 ապրիլ 2020 Աշխարհ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է արել՝ ոգելոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և կոչ անելով ստեղծել ապահով աշխարհ բոլորի համար՝ անկախ բնակության վայրից և հավատալիքներից: «Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերին: Այս հիշարժան օրը մենք միանում ենք Կանադայի և աշխարհասփյուռ հայ համայնքին՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ պատմության մութ էջի, որը չպետք է մոռանանք։ Գիտակցելով հայ ժողովրդի ուժն ու ոգին՝ մենք հույսով ենք նայում խաղաղությամբ և փոխադարձ հարգանքով լի ապագային: Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն: Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը կառուցելու այնպիսի աշխարհ, որտեղ բոլորը կարող են իրենց ապահով զգալ խտրականությունից և հետապնդումներից՝ անկախ նրանից, թե ովքեր են, որտեղից են կամ ինչ հավատք ունեն»,-ասվում է Թրյուդոյի հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր