00:00:00

ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է արել Ադրբեջանին կատարել ՄԻԵԴ-ի բոլոր որոշումները

22:40, 24 ապրիլ 2020 Աշխարհ

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Իլգար Մամեդովի եւ Ռասուլ Ջաֆարովի հետ կապված Ադրբեջանի Գերագույն դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է Turan-ը: ​Այս կապակցությամբ նրա կողմից արված հայտարարության մեջ նշվում է. «Հարկ է ողջունել Ադրբեջանի Գերագույն դատարանի կողմից Իլգար Մամեդովի եւ Ռասուլ Ջաֆարովի նկատմամբ այսօր կայացրած արդարացման որոշումը: Ինչպես բազմիցս շեշտել է ԵԽ Նախարարների կոմիտեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը նրանց նկատմամբ քրեական մեղադրանքների բոլոր հետեւանքների վերացում է ապահանջում: Նախարարների կոմիտեն այս քայլը կդիտարկի Դատարանի վճիռների կատարման վերահսկողության շրջանակներում: Եվրոպական դատարանը պատրաստ է հետագա համագործակցության Ադրբեջանի հետ»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր