00:00:00

Մարիա Զախարովան պատմել է աշխատանքի վայրում ինքնամեկուսացած Սերգեյ Լավրովի մասին

20:20, 24 ապրիլ 2020 Աշխարհ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է աշխատավայրում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Նա ինքնամեկուսացել է աշխատանքի վայրում: Մենք իհարկե, գնում ենք տուն՝ գիշերելու: Մենք աշխատում ենք Սմոլենսկի հրապարակում, կապի ենք դուրս գալիս օնլայն»,-ասել է Զախարովան «Էխո Մոսկվի» ռ/կ-ի եթերում: «Հաջորդ շաբաթ մենք ակնկալում ենք նոր տեսահամաժողովներ»,-ասել է նա: ԱՀԿ վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2,5 մլն դեպք, մահացել է ավելի քան 175 000 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր