00:00:00

ԱՄՆ-ում հայտնաբերվել են կատուների՝ COVID-19-ով հիվանդանալու առաջին դեպքերը. AP

02:37, 24 ապրիլ 2020 Աշխարհ

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում երկու տնային կատուների կորոնավիրուսային թեստերը դրական են եղել: Այս մասին ապրիլի 22-ին հաղորդել է AP գործակալությունը:
Ըստ գյուղատնտեսության նախարարության և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների պաշտոնյաների՝ կատուների մոտ նկատվում են մեղմ շնչառական ախտանշաններ:
Ենթադրվում է, որ կենդանիները վարակվել են COVID-19-ով մարդկանցից տներում կամ դրանց մերձակայքում:
Ըստ առկա տվյալների՝ կատուներից մեկի հիվանդանալուց մեկ շաբաթ առաջ նրա տերն ունեցել է շնչառական հիվանդություն:
Երկրորդ կատվի տիրոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս: Միևնույն ժամանակ, նա ունի մեկ այլ կատու, որի մոտ հիվանդության ախտանշաններ չեն նկատվում:
Բացի կատուներից, COVID-19 է հայտնաբերվել Բրոնքսի կենդանաբանական այգու մի քանի վագրերի և առյուծների մոտ:
Ընդգծվում է, որ գիտնականները դեռևս չունեն ապացույցներ այն մասին, որ կենդանիները կարող են կորոնավիրուսը փոխանցել մարդկանց:
Միևնույն ժամանակ, COVID-19-ով վարակված ընտանի կենդանիների տերերին խորհուրդ է տրվել խուսափել սերտ շփումներից և նրանց խնամելիս դիմակներ կրել:
Shantnews.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր