00:00:00

«Սահմանադրական «հայբուդուր», արար մեկ»

20:01, 27 փետրվար 2018

Մեր դատական համակարգը սուտը սպասարկող, ճշմարտությունը կոծկող դատական համակարգ է: Այս մասին, այսօր  ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը վերնագրեց որպես «Սահմանադրական «հայբուդուր», արար մեկ»:

«Բոլոր ելույթներում կարմիր թելի պես անցնում էր, որ մեզ արդարադատություն է պետք, եւ ոչ ոք այդ հարցում չի վիճում: Ու այս քննարկմանը իշխանության ներկայացուցիչներին դուր չեն եկել մեր հարցերը: Ասում են՝ կուզեինք, որ հարցերը բազմազան լինեին, բայց չեն նկատում, որ իերնք ոչ հերթագրվել են, ոչ հարց են տվել:

Այդ հարցերը տալով ուզում էի ճշտել ԲԴԽ անդամության թեկնածուների հարաբերությունն ճշմարտության հետ: ՀՀ արդարադատության պրոբլեմը ոչ դատական օրենսգիրքն է, ոչ քրեական օրենսգիրքը, ոչ ընթացակարգերն են, ոչ էլ սանկցիաները: Պրոբլեմը ճշմարտության հետ հարաբերության մեջ է: Մեր դատական համակարգը սուտը սպասարկող, ճշմարտությունը կոծկող դատական համակարգ է»,-հայտարարեց Փաշինյանը: Անդրադառնալով ԲԴԽ անդամության թեկնածուներին, նա նշեց. «Ի՞նչ իմացանք մենք այս հարցուպատասխանի ընթացքում: Գագիկ Հարությունյանից իմացանք, որ Հայաստանում երբեք նախագահական ընտրությունները չեն կեղծվել: Ինքը եղել է փոխնախագահ, վարչապետ, ՍԴ նախագահ, ու չգիտի, Հայաստանում քաղբանտարկյալ եղել է, թե ոչ: Սա նրա հարաբերությունն է ճշմարտության հետ: Դա չգիտեն նաեւ այլ բազմաթիվ մարդիկ, նույն ռանգի, ավելի բարձր կամ ավելի ցածր. ոչ հերքում են, ոչ հաստատում: Ամենահարմար դիրքն է, որ ոչ մի տեղից չկպնեն: Գեւորգ Դանիելյանը եղել է արդարադատության այն նախարարը, որի օրոք Հայաստանի բանտերը լիքն են եղել քաղբանտարկյալներով, եւ նրանց ոչ միայն բռնել են, այլ նրանց նկատմամբ հասցեական հետապնդումներ են եղել՝ կոտրելու, կտտանքների ենթարկելու: Բայց դա ի՞նչ կապ ունի, կարդացեք նրա գիտական հոդվածները, ոսկե ուլունքները շարած է»,-հեգնեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս դատական համակարգից որ բողոքում են, բոլորն իրենց ուսանողներն են, իրենց ոսկեղենիկ հոդվածներով: Նա գլխավերեւում պարզեց Ֆեմիդայի պատկերով նկարը ու ասաց. «Մենք ուզում ենք ստանալ սա, բայց ստանում ենք սա», Ֆեմիդայի նկարիը փոխարինելով երեք կապիկների հայտնի լուսանկարով, որոնք ոչինչ չեն տեսնում, չեն լսում եւ չեն ասում: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ տեղից ասաց. «Ֆեմիդա շոուից հետո դժվար է բովանդակային քննարկում վերադառնալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր