ԽՍՀՄ-ի առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Միության «վերակառուցման» ձախողման հարցում մեղավոր են արտակարգ դրության պետական կոմիտեի պուտչիստները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Գորբաչովի խոսքերով՝ «վերակառուցումը» թույլ է տվել մի քանի տարում փոխել հանրության կարգավիճակը: Գորբաչովն ավելացրել է, որ այդ ժամանակաշրջանում երկրում դադարել են վախենալ և սկսել են խոսել ցավոտ խնդիրների մասին:
Միաժամանակ խորհրդային առաջնորդը խոստովանել է, որ բարենորոգումները դժվար ընթացք են ունեցել և դրանց իրականացման ճանապարհին սխալներ են թույլ տրվել: