00:00:00

Ողջ աշխարհում «Քովիդ-19» կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2.6 մլն մարդ. Worldometers

03:48, 23 ապրիլ 2020 Աշխարհ

Ողջ աշխարհում «Քովիդ-19» կորոնավիրուսով վարակվել է 2 606 632 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները, որոնց համաձայն՝ այսօրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 50 000-ով:
Ակտիվ վարակակիրների թիվը հասել է 1 712 737-ի, որոնցից ավելի քան 56 հազարը ծանր վիճակում են գտնվում: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 712 326 մարդ: Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության համաշխարհային ցուցանիշը ներկա պահին կազմում է 181 569 մարդ: Մահացության առումով առաջատար երկիրը Միացյալ Նահանգներն է, որտեղ մահացել է 46 149 մարդ:
ԱՄՆ-ին հաջորդում են Իտալիան (25 085), Իսպանիան (21 717), Ֆրանսիան (20 796), Մեծ Բրիտանիան (18 100): Վարակման մեծ թվով դեպքեր են արձանագրվել նաև Գերմանիայում, Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Բելգիայում, Կանադայում և Չինաստանում, որտեղ ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 1005 մարդ. ավելի քան 75 000-ն ապաքինվել են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում: Tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր