00:00:00

«Աստղիկ» ԲԿ - ի օրինակին պետք է հետևեն բոլոր բժշկական կենտրոնները ․քաղաքացի

21:28, 10 ապրիլ 2018 Առողջություն

Armday.am խմբագրություն են դիմել Շիրակի մարզի մի քանի բնակիչներ, ովքեր իրենց շնորհակալությունն են հայտնել «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրինությանը եւ բուժհաստության սրտային բաժանմունքի աշխատակիցներին ցուցաբերած մարդկային եւ մասնագիտական բարձր որակների համար։ «Գյումրիում գիտենք, որ եւս կան լավ մասնագետներ, բայց մեզ խորհուրդ տվեցին դիմել Աստղիկ բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում մեզ շատ լավ մասնագիտական խորհուրդ տվեցին, եւ ցանկություն ունենք այդ մասին բարձրաձայնել»,- կայքի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակչուհի Զ․ Աթոյանը, ով համապատասխան բուժզննումն է անցել «Աստղիկ» բժշկական կենտրոնում։

Բնակչուհին հայտնել է, որ բացի այն, որ բժշկական կենտրոնում լավագույն մասնագետներն ու ժամանակակից սարքավորումներն են առկա, անձնակազմը եւս սրտացավ ու հոգատար վերաբերմունք է ցուցաբերել։ «Շնորհակալ ենք նաեւ բժշկական կենտրոնի տնօրինությանը»,- ասել է նա։

Նշենք, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը, հանդիսանալով «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդը, չնայած իր կեսդարյա պատկառելի տարիքին՝  այսօր արդեն ներկայանում է նորովի և փորձում քայլել ժամանակին համընթաց:

Ներկայում «Մալաթիա»  հիվանդանոցը ներկայանում է որպես գերժամանակակից, բազմապրոֆիլ, եվրոպական չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոն՝ արդեն նոր՝ «Աստղիկ» անվանումով։

Առավել մանրամասն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր