00:00:00

Կանխելու բան այլևս չկա, այժմ խոսք պետք է լինի Սերժ Սարգսյանին «իշխանությունից քշելու մասին»․ Լևոն Զուրաբյան

22:13, 10 ապրիլ 2018

«Մենք չենք ցանկանում որևէ կերպ, լինի դա խոսքով կամ վերաբերմունքով, խանգարել Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման դեմ պայքարող նախաձեռնություններին»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ի կարծիքով՝ «առաջնորդման ցանկացած փորձ պետք է հիմնված լինի ոչ թե ակցիաների, այլ քաղաքական լուրջ պրոցեսի վրա»: «Ի վերջո, այս վիճակը չի կարող երկար շարունակվել: Խոսքը ոչ թե կանխելու մասին է, կանխելու բան այլևս չկա: Երբ որ կարելի էր կանխել, մենք ամեն ինչ արեցինք: Խոսքը Սերժ Սարգսյանին իշխանությունից քշելու գործընթացի մասին է: Դա լրիվ այլ է: Սերժ Սարգսյանը կհեռանա, եթե տեսնի 100 հազարավոր մարդկանց, ողջ ժողովրդին փողոցներ ելած: Երբ լինի նման գործընթաց, երբ ժողովուրդը ձերբազատվի անտարբերության, ընկճվաճության այն վիճակից, որի մեջ հայտնվել է, այդ դեպքում, բնականաբար, կարելի է շատ հաջող կազմակերպել լուրջ քաղաքական գործընթացներ»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր