00:00:00

ՔԿՀ-ներում պահվող հաշմանդամություն ունեցող անձինք ապահովվել են անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներով

22:30, 10 ապրիլ 2018 Իրավական

ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ: ՀՀ արդարադատության նախարարությունը, քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս, առանձնակի կարևորություն է տալիս խոցելի խմբերի, մասնավորապես, անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ուսումնասիրությանն ու դրանց լուծման ուղիների վերհանմանը: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով որպես հրամայական ևս առանձնացվում է ըստ առաջնահերթության ազատազրկման վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովումը: Վերը նշվածով պայմանավորված՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը հաշմանդամություն ունեցող դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում իրականացրել է կարիքների գնահատման հարցում և այդ արդյունքների հիման վրա նրանց տրամադրել անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ: Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմանների ապահովմանն ուղղված խնդիրների լուծումը մշտապես գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, իսկ այս միջոցառումը կրելու է շարունակական բնույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր