00:00:00

Ոչ Գագիկ Հարությունյանի, ոչ Գևորգ Դանիելյանի խնդիրը չէ խոսել ապագա վարչապետի պաշտոնից. Շարմազանով

19:42, 27 փետրվար 2018

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ խորհրդարանի այսօրվա նիստը, որտեղ քննարկվում է, ապա և ընտրվելու է Բարձրագույն դատական խորհդի կազմը, պատմական է: Այս մասին նա նշեց այսօր նիստի ժամանակ: «Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումն ամբողջացնում է դատական համակարգում բարեփոխումները: Մի պատգամավոր կասի՝ սա ֆինիշն է պատգամավորների, մեկը կասի՝ սկիզբն է, վիճելու հարց է, բայց առանց ԲԴԽ-ի մենք չենք կարող խոսել անկախ դատական համակարգի մասին»,-նկատեց նա: Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյանին, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանին, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանին, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյանին:     «Ելքը» մասնավորապես ԲԴԽ-ի անդամներից հետաքրքրվել էր, թե երբ նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր, որ չի վերընտրվելու, չի ստանձնելու վարչապետի պաշտոնին, արդյոք դա լուրջ էր ասում: «Ոչ Գագիկ Հարությունյանի, ոչ Գևորգ Դանիելյանի խնդիրը չէ խոսել ապագա վարչապետի պաշտոնից: ՀՀ-ն իրավական պետություն է, տեղի է ունեցել պառլամենտական ընտրություն: Որևէ միջազգային կառույց, այս դահլիճում գտնվող որևէ խմբակցություն պաշտոնապես չի բողոքարկել ընտրությունների արդյունքերը: Միացյալ նահանգների դեսպանությունից մինչև Եվրամիության ներկայացուցչություն բոլորն ընդունել են, որ այս ընտրությունները լավագույնն են ՀՀ պառլամենտարիզմի պատմության մեջ: Հետևաբար բացարձակապես ՀՀ քաղաքացիների իրավունքն է ընտրել իշխանություններին, ինչն էլ ժողովուրդն արել է ապրիլի 2-ին՝ ձայնը տալով կոալիցիոն երկու գործընկերներին: Հետևաբար, ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կորոշեն, թե ով է լինելու վարչապետ, փոխվարչապետ, ով է առաջին փոխվարչապետ, և ինչպիսի ծրագրով պիտի գան ու ներկայանան մեր հանրությանը: Ոչ թե նրա համար որ Շարմազանովն է այդպես ուզում, այլ որովհետև դա է ժողովրդի պատվերը»,-եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր